ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

ՀԱԿ-ը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին, ՀՀԿ-ն հրավիրված չէ

ՀԱԿ-ը չի մասնակցի Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին, ՀՀԿ-ն հրավիրված չէ
13.01.2015 | 11:47

ԲՀԿ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովին ՀԱԿ-ը չի մասնակցի։ Խորհրդաժողովը Ծառուկյանը նախաձեռնել է հունվարի 20-ին՝ երկրում ստեղծված բարդ իրավիճակը քննարկելու նպատակով, հրավիրվել են մոտ մեկ տասնյակ ոչիշխանական կուսակցություններ, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Կոնգրեսից վերահաստատել են կուսակցության խոսնակ Արման Մուսինյանի՝ դեկտեմբերի 23-ին արտահայտած այն դիրքորոշումը, որ իրենք ԲՀԿ-ի հետ համագործակցում և խորհրդակցություններ են անցկացնում երկկողմ կամ եռյակի ձևաչափերով, իսկ տասնյակ այլ կուսակցությունների այս հավաքը փաստորեն դուրս է այդ ձևաչափից։ Իվետա Տոնոյանը այս դիրքորոշման մեջ որևէ խնդիր չի տեսնում՝ համոզմունք հայտնելով, որ կոնգրեսի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է. «Մեր գործընկեր կուսակցությունը՝ ՀԱԿ-ը, արդեն հայտարարել է, որ ԲՀԿ-ի հետ համագործակցության ձևաչափերը բազմաթիվ են և բազմազան. այսինքն` և երկկողմ, և եռյակի ձևաչափում արդյունավետ համագործակցություն կա»:
Եռյակում ԲՀԿ մյուս գործընկերը՝ ընդդիմադիր «Ժառանգությունը», կմասնակցի հավաքին. կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «նորմալ քաղաքական պրոցես» որակելով Ծառուկյանի նախաձեռնությունը՝ հույս հայտնեց, որ համաժողովում որոշակի հստակություն կմտցվի, և հանրահավաքային պայքարը շուտով կվերսկսվի։ «Կարծում եմ` իշխանափոխության պահանջը երեք ընդդիմադիր ուժերիս մոտ էլ կա, դա բարձրաձայնվել է։ Թե այդ շրջանակում ինչ օրակարգի կհանգենք, ինչ լուծումների կհանգենք, ինչպիսի քայլերի՝ դա բնականաբար քննարկման խնդիր է։ Այս խորհրդաժողովից հետո հույս ունեմ տեղի կունենա նաև երեք ընդդիմադիր ղեկավարների հանդիպում, և վերջնական կորոշվի, թե ինչ ճանապարհով և դեպի ուր ենք գնում»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։
Իվետա Տոնոյանից տեղեկացանք, որ ՀՀԿ-ն չի հրավիրվել և չի հրավիրվելու հավաքին. նա հիմնավորեց, որ ձևաչափն է այդպիսին․ «Սա ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողով է»։

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ